Գլուխ 3 · ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՈՒՄԸ, ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԱՐՈՒՄԸ
Հոդված 18. Հիպոտեկային պարտատոմսերի գծով պարտավորությունների կատարումը
Հոդված 18. Հիպոտեկային պարտատոմսերի գծով պարտավորությունների կատարումը
1. Թողարկողի կողմից հիպոտեկային պարտատոմսերում ներդրողների նկատմամբ պարտավորությունները պետք է կատարվեն` անկախ ապահովման միջոց հանդիսացող ակտիվների գծով պարտապանների կողմից թողարկողի նկատմամբ պարտավորությունների կատարումից:
2. Հիպոտեկային պարտատոմսերի մարումը, իսկ նախատեսված լինելու դեպքում՝ նաև վաղաժամկետ մարումը, իրականացվում են ազդագրով կամ թողարկման պայմաններով սահմանված կարգով: