Հոդված 20. Թողարկողի նկատմամբ վերահսկողությունը
Հոդված 20. Թողարկողի նկատմամբ վերահսկողությունը
1. Հիպոտեկային պարտատոմսերի թողարկման գործունեության և թողարկողի նկատմամբ վերահսկողության իրավունքը պատկանում է Կենտրոնական բանկին: Կենտրոնական բանկը վերահսկողություն է իրականացնում ինչպես կենտրոնացված թողարկողի, այնպես էլ մասնակից կազմակերպությունների գործունեության նկատմամբ:
2. Հիպոտեկային պարտատոմսերի թողարկման գործունեության և թողարկողի նկատմամբ վերահսկողությունը Կենտրոնական բանկն իրականացնում է սույն օրենքին և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Վարկային կազմակերպությունների մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան:
(հոդվածը 03.07.26 ՀՕ-377-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից)