Գլուխ 6 · ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոդված 30. Նախազգուշացումը և խախտումները վերացնելու հանձնարարականը
Հոդված 30. Նախազգուշացումը և խախտումները վերացնելու հանձնարարականը
1. Նախազգուշացմամբ արձանագրվում է թույլ տված խախտումը, և խախտում թույլ տված թողարկողը տեղեկացվում է խախտման անթույլատրելիության մասին:
2. Նախազգուշացումը նախատեսում է նաև թույլ տված խախտումը Կենտրոնական բանկի` սահմանած ժամկետում վերացնելու և (կամ) ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարական և (կամ) թողարկողի կողմից կնքվող որոշակի գործարքների, գործառնությունների դադարեցում, դրանց պայմանների փոփոխություն: Հանձնարարականի կատարումը պարտադիր է նախազգուշացում ստացած թողարկողի համար:
3. Նախազգուշացումը, որպես պատասխանատվության միջոց, կարող է կիրառվել սույն օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված հիմքերից յուրաքանչյուրի առկայության դեպքում: