Հոդված 13. Փոխհատուցման չափերը
Հոդված 13. Փոխհատուցման չափերը
1. Անձը, որը, սույն օրենքի 12-րդ հոդվածի համաձայն, վնաս է պատճառել ներդրողներին, պարտավոր է հատուցել այդ վնասը՝ վնասը կրած անձից նրան վաճառված արժեթղթերը հետգնելու միջոցով, այն գնով, որով վերջինս ձեռք է բերել դրանք: Նման ձևով վնասը հատուցելով` վնաս պատճառած անձն ազատվում է վնաս կրած անձին ցանկացած այլ վնաս հատուցելու պարտականությունից:
2. Տեղաբաշխողը չի կրում սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված պարտականությունը, եթե վնաս կրած անձն արժեթղթերը ձեռք բերելու պահին տեղյակ էր կամ ակնհայտորեն կարող էր տեղյակ լինել, որ ազդագիրը պարունակում է սխալ և ապակողմնորոշիչ տեղեկատվություն, կամ նրանում էական փաստ է բաց թողնված կամ խեղաթյուրված:
3. Սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված պարտականությունը բացառելու, սահմանափակելու կամ նվազեցնելու վերաբերյալ թողարկողի կամ տեղաբաշխողի և ներդրողի միջև ցանկացած համաձայնություն առոչինչ է:
4. Սույն օրենքի 12-րդ հոդվածից բխող պահանջների համար հայցային վաղեմության ժամկետը հինգ տարի է` տվյալ արժեթղթի տեղաբաշխումը սկսելու պահից: