Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-05-31-ից մինչև 2021-06-28։Բացել գործող տեքստը
ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱԳլուխ 15 · ԱՐԺԵԹՂԹԵՐԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԸ

Հոդված 150. Արժեթղթերը հանձնելու առաջարկով նախատեսվածից ավելի ներկայացված արժեթղթերի ընդունումը

գործել է մինչև 2021-06-28Բացել ARLIS-ում

Հոդված 150. Արժեթղթերը հանձնելու առաջարկով նախատեսվածից ավելի ներկայացված արժեթղթերի ընդունումը

1. Եթե արժեթղթերը հանձնելու առաջարկն արվել է տվյալ դասի արժեթղթերի մի մասի համար, և այդ առաջարկի գործողության ժամկետում (առաջարկը հրապարակելու կամ տրամադրելու օրվանից մինչև դրա ժամկետի ավարտը) փաստացի թվով ավելի շատ արժեթղթեր են հանձնվել, քան նախատեսված էր առաջարկով, ապա արժեթղթերը պետք է ընդունվեն համամասնորեն՝ ըստ յուրաքանչյուր հանձնած սեփականատիրոջ արժեթղթերի քանակի:

2. Սույն հոդվածի 1-ին կետի պահանջները կիրառվում են նաև այն արժեթղթերի նկատմամբ, որոնք հանձնվել են սույն օրենքի 149-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված փոփոխության գործողության ժամկետում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։