ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱԳլուխ 13 · ՇՈՒԿԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 136. Առևտրի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը
Հոդված 136. Առևտրի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը
1. Օպերատորը պարտավոր է ապահովել շուկայում առևտրին թույլատրված ցանկացած արժեթղթի առքի, վաճառքի, վերջին գործարքի գնի, գնի փոփոխության, առավելագույն և նվազագույն գնի և տվյալ արժեթղթերով կնքված գործարքների ծավալի և քանակի վերաբերյալ տեղեկատվության մշտական մատչելիությունը:
2. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով սահմանելու սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկատվության կազմի, ծավալի, բացահայտման հաճախականության, ձևի նկատմամբ մանրամասն պահանջներ: