ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԱՌԱՋԱՐԿԸԳլուխ 2 · ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԸ
Հոդված 5. Ազդագրի հրապարակման պահանջն արժեթղթերի հրապարակային առաջարկի դեպքում
Հոդված 5. Ազդագրի հրապարակման պահանջն արժեթղթերի հրապարակային առաջարկի դեպքում
1. Առանց սույն օրենքի պահանջներին բավարարող ազդագրի հրապարակման, արժեթղթերի հրապարակային առաջարկ անելն արգելվում է: Ազդագիրը պետք է կազմվի և հրապարակվի սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:
2. Սույն բաժնի դրույթները, որոնք վերաբերում են տեղաբաշխողին, տարածվում են թողարկողի վրա, եթե վերջինս արժեթղթերի հրապարակային առաջարկը չի իրականացնում տեղաբաշխողի միջոցով: