Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-05-14-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԱՌԱՋԱՐԿԸԳլուխ 2 · ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԸ

Հոդված 9. Ծրագրային ազդագիրը

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 9. Ծրագրային ազդագիրը

1. Թողարկողը կամ տեղաբաշխողն իրավունք ունի ազդագրի փոխարեն հրապարակելու ծրագրային ազդագիր առաջարկի ծրագրի հիման վրա թողարկված ոչ բաժնային արժեթղթերի, ինչպես նաև օրենքով նախատեսված՝ ակտիվներով ապահովված արժեթղթերի կամ ապահովված հիփոթեքային պարտատոմսերի (այսուհետ՝ ապահովված արժեթղթեր) հրապարակային առաջարկի դեպքում:

2. Ծրագրային ազդագիրը կարող է կազմվել միայն մեկ միասնական փաստաթղթի տեսքով:

3. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված պահանջը ծրագրային ազդագրի դեպքում կիրառվում է դրանով նախատեսված յուրաքանչյուր առաջարկի դեպքում:

4. Սույն օրենքի՝ ազդագրին վերաբերող դրույթները տարածվում են նաև ծրագրային ազդագրի նկատմամբ, եթե սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով այլ բան սահմանված չէ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։