Հոդված 87. Միացման իրավական հետևանքները
Հոդված 87. Միացման իրավական հետևանքները
1. Միացման պայմանագրով սահմանված ժամկետներում միացման մասին որոշում ընդունած ներդրումային ընկերություններն իրականացնում են միացման պայմանագրով նախատեսված միջոցառումները, հաստատում են փոխանցման ակտը և պահպանվող ներդրումային ընկերության կանոնադրության կամ կանոնադրության լրացումների և փոփոխությունների հետ միասին սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով ներկայացնում են Կենտրոնական բանկ՝ գրանցման:
2. Պահպանվող ներդրումային ընկերության կանոնադրությունը կամ դրանում կատարված փոփոխությունները և լրացումները Կենտրոնական բանկի կողմից գրանցելու պահից միացված ներդրումային ընկերության (ընկերությունների) գործունեության դադարման վերաբերյալ ներդրումային ընկերությունների գրանցման մատյանում կատարվում է գրառում: Սույն մասում նշված գրառման պահից պահպանվող ներդրումային ընկերությունը համարվում է վերակազմակերպված:
3. Միացման վերաբերյալ Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը ստանալու պահից մեկամսյա ժամկետում պահպանվող ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում լիցենզիայի վերաձևակերպման հայտ: