Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-10-13-ից մինչև 2026-05-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆԵՐԸ

Հոդված 17. Ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմումի ներկայացումը, քննարկումը և ժամանակավոր ու մշտական կացության կարգավիճակներ ունեցող օտարերկրացիների հաշվառումը

գործել է մինչև 2026-05-09Բացել ARLIS-ում

Հոդված 17. Ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմումի ներկայացումը, քննարկումը և ժամանակավոր ու մշտական կացության կարգավիճակներ ունեցող օտարերկրացիների հաշվառումը

1. Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմումը ներկայացվում է միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին:

2. Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու դիմումի քննարկման կարգը, դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակ տալու կամ մերժելու մասին որոշում կայացնում է միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը՝ դիմումը ներկայացնելու օրվանից 30-օրյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «զ.1» կետերի հիմքերով կացության կարգավիճակի տրամադրման դեպքերի:

4. Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիներին հաշվառում է միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

5. Մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացին Հայաստանի Հանրապետությունից 6 ամսից ավել բացակայելու դեպքում այդ մասին գրավոր ծանուցում է միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնին:

(17-րդ հոդվածը լրաց. 27.05.21 ՀՕ-267-Ն, փոփ. 16.12.22 ՀՕ-471-Ն, 14.06.23 ՀՕ-213-Ն)

(27.05.21 ՀՕ-267-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(16.12.22 ՀՕ-471-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(հոդվածը 20.01.26 ՀՕ-11-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի նոյեմբերի 1-ից)

(20.01.26 ՀՕ-11-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։