Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-11-26-ից մինչև 2017-12-02։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ

Հոդված 49. ՄԵԿ ՓՈԽԱՌՈՒԻ, խոշոր փոխառուների ԳԾՈՎ ՌԻՍԿԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ (չափերը)

գործել է մինչև 2017-12-02Բացել ARLIS-ում

Հոդված 49. ՄԵԿ ՓՈԽԱՌՈՒԻ, խոշոր փոխառուների ԳԾՈՎ ՌԻՍԿԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ (չափերը)

Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը սահմանվում է որպես բանկի կողմից մեկ փոխառուին և նրա հետ փոխկապակցված անձանց տրամադրված վարկերի, այդ թվում` բանկային հաշվի վարկավորման, բոլոր այլ փոխառությունների, ֆակտորինգային, լիզինգային գործառնությունների, տրամադրված նախավճարների, կանխավճարների, բանկի կողմից մատուցված ծառայության կամ ապրանքի դիմաց տարաժամկետ վճարումների, ակրեդիտիվների, փոխառուի կամ նրա հետ փոխկապակցված անձանց թողարկած արժեթղթերում և ածանցյալ ֆինանսական գործիքներում ներդրումների, ինչպես նաև բանկի նկատմամբ ցանկացած հիմքով ծագած այլ դեբիտորական պարտավորությունների, նրա պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների և երաշխավորությունների, Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած այլ պարտավորությունների, գումարի և բանկի ընդհանուր կապիտալի հետ հարաբերակցության առավելագույն չափ:

Բանկի խոշոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափը սահմանվում է համաձայն սույն հոդվածի 1-ին կետի, ընդ որում, խոշոր փոխառուները սահմանվում են Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ:

(49-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-253, լրաց., փոփ. 03.03.04 ՀՕ-46-Ն, լրաց. 27.10.16 ՀՕ-194-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։