Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-03-27-ից մինչև 2024-07-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 12 · ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՓԱՅԵՐԻ ԵՎ ԱՆՈՒԻՏԵՏԻ ԺԱՌԱՆԳՈՒՄԸ

Հոդված 58. Կենսաթոշակային ակտիվների ժառանգման կարգը

գործել է մինչև 2024-07-09Բացել ARLIS-ում

Հոդված 58. Կենսաթոշակային ակտիվների ժառանգման կարգը

1. Ժառանգության վկայականը ստանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, ժառանգը դիմում է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման և մարման արդյունքում ձևավորված դրամական միջոցները սույն օրենքով սահմանված կարգով միանվագ ստանալու և(կամ) սույն օրենքով սահմանված կարգով ժառանգություն ստացած փայերն իր կենսաթոշակային հաշվին փոխանցելու մասին: Դիմումի հետ ժառանգը պարտավոր է ներկայացնել նաև ժառանգության վկայականի պատճենը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումը կարող է ներկայացվել թղթային կամ էլեկտրոնային եղանակով:

Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.

1) ժառանգի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան (առկայության դեպքում) և համարը.

2) ժառանգի հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, բացառությամբ այն դեպքի, երբ անձը օտարերկրյա քաղաքացի է և կուտակային բաղադրիչի մասնակից չէ.

3) ժառանգի կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն և այլն).

4) ժառանգի՝ մասնակիցների ռեեստրը վարողից տեղեկատվություն (նամակ, էլեկտրոնային հաղորդագրություն և այլն) ստանալու նախընտրելի միջոցը.

5) ժառանգատուի անունը և ազգանունը.

6) ժառանգատուի հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը.

7) կենսաթոշակային ֆոնդի ժառանգված փայերի ժառանգման ձևի (փոխանցում ժառանգի կենսաթոշակային հաշվին կամ մարում) և չափի (յուրաքանչյուր ձևի գծով) վերաբերյալ ժառանգի ընտրությունը.

8) իր անհատական բանկային հաշվի վավերապայմանները.

9) ժառանգության վկայականի վավերապայմանները.

10) դիմումի ներկայացման տարին, ամիսը և ամսաթիվը.

11) ժառանգի (ժառանգի լիազոր ներկայացուցչի) ստորագրությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ դիմումը ներկայացվել է էլեկտրոնային եղանակով, որն ապահովում է անձի նույնականացումը:

Եթե ժառանգը դիմում է ներկայացրել ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերը սույն օրենքին համապատասխան ամբողջությամբ իր կենսաթոշակային հաշվին փոխանցելու մասին, ապա սույն մասի 9-րդ կետով նախատեսված տեղեկությունները չեն լրացվում:

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումը չի կարող հետ կանչվել կամ փոփոխվել:

4. Մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է կազմակերպել կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանցումը ժառանգի կենսաթոշակային հաշվին և (կամ) կենսաթոշակային ֆոնդի փայերի մարումն ու մարման արդյունքում ստացված միջոցների միանվագ վճարումը` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումը ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը հետ են գնվում (մարվում են) դրանց հետգնման (մարման) պահանջ ներկայացվելու պահի դրությամբ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով վերջին հաշվարկված և հրապարակված տվյալ փայի հետգնման գնով:

5. Եթե ժառանգը ներկայացրել է ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման և մարման արդյունքում ձևավորված դրամական միջոցները սույն օրենքով սահմանված կարգով միանվագ ստանալու դիմում, ապա պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի հետգնման (մարման) ժամանակ գանձվում է լրացուցիչ 2 տոկոս հետգնման (մարման) վճար՝ տվյալ կենսաթոշակային ֆոնդի օգտին:

6. Կենսաթոշակային փայերի ժառանգման գործընթացը կազմակերպելու նպատակով նոտարը պարտավոր է պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փայերը ժառանգելու մասին ժառանգության իրավունքի վկայագրում առկա տեղեկատվությունը տրամադրել մասնակիցների ռեեստրը վարողին՝ դրանք ժառանգին տրամադրելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Սույն մասով սահմանված տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

(58-րդ հոդվածը փոփ., լրաց. 01.03.17 ՀՕ-71-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։