Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-01-01-ից մինչև 2025-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐ ԿԱՏԱՐԵԼԸ

Հոդված 5. Սոցիալական վճար կատարողները

գործել է մինչև 2025-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 5. Սոցիալական վճար կատարողները

1. Հայաստանի Հանրապետությունում սոցիալական վճարներ են կատարում՝

1) 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված վարձու աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը.

2) մինչև 1974 թվականը ծնված վարձու աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը, եթե սույն օրենքով սահմանված կարգով ներկայացրել են սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դիմում (այսուհետ՝ կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում).

3) ինքնազբաղված անձինք` անկախ տարիքից, ովքեր սույն օրենքով սահմանված կարգով ներկայացրել են կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում կամ սույն մասի 1-ին կետի հիման վրա երբևիցե կատարել են սոցիալական վճար:

2. Անձը չի կարող վերանայել կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա սոցիալական վճար կատարելու պարտավորություն ստանձնելու որոշումը:

3. Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք սոցիալական վճարները կատարում են ընդհանուր հիմունքներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված կարգով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

4. Անձը դադարում է սոցիալական վճար կատարելը, եթե՝

1) լրացել է նրա կենսաթոշակային տարիքը, և նա հարկային մարմին է ներկայացրել դիմում սոցիալական վճար կատարելը դադարեցնելու վերաբերյալ.

2) անձը սույն օրենքով նախատեսված դեպքերում մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնում է դիմում կուտակային կենսաթոշակ ստանալու վերաբերյալ:

5. Սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված դիմումը հարկային մարմին ներկայացնելու կարգը, դիմումի ձևը սահմանում են հարկային մարմինը և Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմինը` համատեղ հրամանով: Ընդ որում, վարձու աշխատողը դիմումը հարկային մարմին է ներկայացնում հարկային գործակալի միջոցով: Այս դեպքում դիմումը համարվում է հարկային մարմին ներկայացված հարկային գործակալին ներկայացնելու պահից:

6. Մասնակիցների ռեեստրը վարողը սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դիմում ներկայացվելու մասին տեղեկացնում է հարկային մարմնին, իսկ հարկային մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի և հարկային մարմնի համատեղ հրամանով սահմանված կարգով` գործատուին:

7. Կենսաթոշակային տարիքը լրացած կամ մասնակիցների ռեեստրը վարողին կուտակային կենսաթոշակ ստանալու դիմում ներկայացրած անձի կողմից սոցիալական վճար կատարելու պարտականությունը դադարում է`

1) աշխատավարձից և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` շրջանառության հարկի համակարգում հարկվող գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար գործունեության այդ տեսակների մասով` համապատասխան դիմումը հարկային մարմին ներկայացնելու կամ մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

2) ձեռնարկատիրական եկամուտներից` համապատասխան դիմումը հարկային մարմին ներկայացնելու կամ մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնելու տարվա հունվարի 1-ից:

8. Անձը, որպես ինքնազբաղված անձ, ստացված եկամուտներից սոցիալական վճար կատարում է կամավորության սկզբունքով, սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով:

9. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված անձը նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, սույն օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն, իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցները ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելուց, իր կենսաթոշակային հաշվում առկա փայերը մարվելուց, համապատասխան միջոցներն իրեն սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով վճարվելուց հետո կամավորության սկզբունքով կրկին ցանկանում է կատարել սոցիալական վճար, ապա նրա՝ սոցիալական վճար կատարելու պարտականությունը վերսկսվում է մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացված՝ մասնակցի սոցիալական վճար կատարելը վերսկսելու դիմումի հիման վրա՝ դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից:

10. Սոցիալական վճար կատարելը վերսկսելու՝ սույն հոդվածի 9-րդ մասում նշված դիմումի ձևը և այն ներկայացնելու կարգը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:

11. Սոցիալական վճար կատարելը վերսկսելու՝ սույն հոդվածի 9-րդ մասում նշված դիմում ներկայացրած անձը սոցիալական վճար կատարելու պարտավորություն ձեռք բերելու օրվանից համարվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անձ և սոցիալական վճարները կատարում է սույն հոդվածի 1-ին մասի այն կետի համաձայն, որով սոցիալական վճարն այդ անձը կատարել է մինչև սույն օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցները ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելը: Այս դեպքում սույն օրենքի 81-րդ հոդվածի 6-րդ մասում նշված անձի համար կուտակային հատկացումները կատարվում են սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափով (սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված անձանց համար սահմանված կարգով):

(5-րդ հոդվածը փոփ. 17.11.17 ՀՕ-216-Ն, խմբ. 21.12.17 ՀՕ-291-Ն, փոփ., լրաց. 12.06.24 ՀՕ-301-Ն)

(հոդվածը 12.06.24 ՀՕ-287-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից)

(12.06.24 ՀՕ-301-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։