Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-03-20-ից մինչև 2026-05-18։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ

Հոդված 38. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների թույլատրելի ներդրումները

գործել է մինչև 2026-05-18Բացել ARLIS-ում

Հոդված 38. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների թույլատրելի ներդրումները

1. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները կարող են ներդրվել Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում:

2. Արտասահմանում պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները կարող են ներդրվել՝

1) Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (այսուհետ` ՏՀԶԿ) կամ Եվրոպական միության (այսուհետ` ԵՄ) անդամ պետությունների բանկային համակարգը վերահսկող լիազորված մարմնի կողմից արտոնագրված և վերահսկվող ֆինանսական կազմակերպությունների ավանդներում և բանկային հաշիվներում.

2) ՏՀԶԿ կամ ԵՄ անդամ պետությունների, ՏՀԶԿ կամ ԵՄ անդամ պետությունների Կենտրոնական բանկերի թողարկած կամ ամբողջությամբ երաշխավորած արժեթղթերում.

3) ՏՀԶԿ կամ ԵՄ անդամ պետությունների կապիտալի շուկան վերահսկող լիազորված մարմնի կողմից գրանցված և վերահսկվող կարգավորվող շուկաներում առևտրին թույլատրված արժեթղթերում.

4) ՏՀԶԿ կամ ԵՄ անդամ պետությունների կապիտալի շուկան վերահսկող լիազորված մարմնի կողմից գրանցված և վերահսկվող ներդրումային ֆոնդերի փայերում (բաժնետոմսերում).

5) ածանցյալ ֆինանսական գործիքներում` միայն հեջավորման նպատակով:

3. Հայաստանի Հանրապետության տարածքում պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները կարող են ներդրվել՝

1) բանկային հաշիվներում և ավանդներում, եթե տվյալ բանկը անվճարունակության (սնանկության) գործընթացում չէ,

2) Հայաստանի Հանրապետության կամ Կենտրոնական բանկի թողարկած կամ ամբողջությամբ երաշխավորած արժեթղթերում,

3) Հայաստանի Հանրապետությունում գործող կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված արժեթղթերում,

4) այն ներդրումային ֆոնդերի թողարկած արժեթղթերում, որոնք վերահսկվում են Կենտրոնական բանկի կողմից,

5) ածանցյալ ֆինանսական գործիքներում` միայն հեջավորման նպատակով,

6) սույն մասի 1-5-րդ կետերում չնշված այլ ֆինանսական գործիքներում:

4. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել թողարկողների (ներառյալ` բանկերի` բանկային ավանդների մասով) կամ դրանց թողարկած արժեթղթերի, սույն հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով նախատեսված ֆինանսական գործիքների, այդ արժեթղթերով և ֆինանսական գործիքներով գործարքների, ռեպո (հակադարձ ռեպո) գործարքների նկատմամբ նվազագույն չափանիշներ և պայմաններ, ինչպես նաև պարտադիր կենսաթոշակային ֆոնդի հաշվին ածանցյալ ֆինանսական գործիքներով կնքվող գործարքների պայմաններ (այդ թվում՝ տեսակները, գործարքի կողմերը):

5. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները չեն կարող ձևավորվել փոխառու միջոցների հաշվին, բացառությամբ եթե փոխառությունները ներգրավվել են մինչև 3 ամիս մարման ժամկետով, և տվյալ կենսաթոշակային ֆոնդի ակտիվների մինչև 10 տոկոսի չափով, և եթե տվյալ փոխառությունների ներգրավման արդյունքում չեն խախտվում սույն օրենքով նախատեսված սահմանաչափերը:

(38-րդ հոդվածը խմբ., փոփ. 27.10.16 ՀՕ-196-Ն, լրաց., խմբ. 12.02.25 ՀՕ-31-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։