Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-03-27-ից մինչև 2024-07-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ

Հոդված 22. Կենսաթոշակային գաղտնիքի տրամադրումը մասնակցի ժառանգներին և նոտարին

գործել է մինչև 2024-07-09Բացել ARLIS-ում

Հոդված 22. Կենսաթոշակային գաղտնիքի տրամադրումը մասնակցի ժառանգներին և նոտարին

(վերնագիրը լրաց. 01.03.17 ՀՕ-71-Ն)

1. Գործատուն, մասնակիցների ռեեստրը վարողը, հարկային մարմինը մասնակցի վերաբերյալ կենսաթոշակային գաղտնիք կազմող տեղեկությունները, սույն օրենքին համապատասխան, տրամադրում են տվյալ մասնակցի ժառանգներին, եթե վերջիններս ժառանգության իրավունքները հիմնավորող փաստաթղթեր են ներկայացրել, և նոտարներին, եթե ժառանգական գործի շրջանակներում վերջիններիս կողմից համապատասխան հարցում է ներկայացվել:

2. Գործատուն, մասնակիցների ռեեստրը վարողը, հարկային մարմինը պարտավոր են ժառանգության իրավունքները հիմնավորող փաստաթղթերն ստանալու օրվանից հետո` տասն աշխատանքային օրվա ընթացքում, նրանց հաղորդել մասնակցի վերաբերյալ իրենց մոտ եղած տեղեկությունները և տրամադրել իրենց մոտ առկա փաստաթղթերը:

3. Գործատուի, մասնակիցների ռեեստրը վարողի, հարկային մարմնի կողմից, սույն հոդվածին համապատասխան, տեղեկությունները հաղորդելու և փաստաթղթերը ներկայացնելու մերժումը կամ սահմանված ժամկետներում չներկայացնելը կարող է բողոքարկվել դատարան: Մերժման կամ սույն օրենքով սահմանված ժամկետներում տեղեկությունները չհաղորդելու և փաստաթղթերը չներկայացնելու հետևանքով դիմող անձանց կամ կազմակերպություններին պատճառված վնասը ենթակա է հատուցման օրենքով սահմանված կարգով, եթե մերժումը եղել է անհիմն, կամ ժամկետները խախտվել են գործատուի, մասնակիցների ռեեստրը վարողի, հարկային մարմնի մեղքով:

(22-րդ հոդվածը լրաց. 01.03.17 ՀՕ-71-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։