Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-01-01-ից մինչև 2025-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼԸ ԵՎ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 10. Կենսաթոշակային հաշիվ բացելը և վարելը

գործել է մինչև 2025-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 10. Կենսաթոշակային հաշիվ բացելը և վարելը

1. Մասնակիցների ռեեստրը վարողը անձի անվամբ կենսաթոշակային հաշիվ բացում է անձի կողմից կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի կամ սույն օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված տեղեկատվությունը առաջին անգամ ստանալու հիման վրա (եթե կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի կամ սույն օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումի հիման վրա կամ դատարանի որոշման հիման վրա անձի անվամբ կենսաթոշակային հաշիվ չի բացվել):

2. Մասնակիցների ռեեստրը վարողը կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա կենսաթոշակային հաշիվ բացելու մասին անմիջապես տեղեկացնում է հարկային մարմնին, իսկ հարկային մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի և հարկային մարմնի համատեղ հրամանով սահմանված կարգով տեղեկացնում է գործատուին:

3. Մասնակիցների ռեեստրը վարողը կենսաթոշակային հաշիվը վարում է մինչև անձի մահանալը, իսկ մասնակցի մահանալու պահին նրա կենսաթոշակային հաշվում հաշվառված փայերի առկայության դեպքում` մինչև այդ փայերը սույն օրենքով սահմանված կարգով ժառանգի կենսաթոշակային հաշվին փոխանցելը կամ օրենքով սահմանված կարգով մարելը:

4. Օտարերկրյա պետությունում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն վերադառնալու և (կամ) բնակություն հաստատելու դեպքում այդ պետությունում նրանց անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգից այդ անձանց՝ Հայաստանի Հանրապետությունում բացված կուտակային կենսաթոշակային հաշիվներին գումարները փոխանցելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության պետական լիազոր մարմինը:

(10-րդ հոդվածը լրաց. 01.03.17 ՀՕ-71-Ն, փոփ. 17.11.17 ՀՕ-216-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։