Հոդված 65. Անձնավորված հաշվառումը «Սահմանված կենսաթոշակային վճարներ» կամավոր կենսաթոշակային սխեմայում
Հոդված 65. Անձնավորված հաշվառումը «Սահմանված կենսաթոշակային վճարներ» կամավոր կենսաթոշակային սխեմայում
1. Կամավոր կենսաթոշակային ֆոնդերը յուրաքանչյուր մասնակցի համար պարտավոր են վարել անձնավորված հաշվառում՝ «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարների անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով սահմանված սկզբունքներին համապատասխան:
2. «Սահմանված կենսաթոշակային վճարներ» սխեմայի յուրաքանչյուր մասնակցի համար պետք է բացվի անհատական հաշիվ, որտեղ հաշվառվում են մասնակցին պատկանող տվյալ կենսաթոշակային ֆոնդի փայերը:
3. Կամավոր կենսաթոշակային ֆոնդը պարտավոր է պարբերաբար, սակայն ոչ պակաս, քան տարեկան մեկ անգամ տեղեկատվություն տրամադրել մասնակցին նրա անհատական հաշվում արտացոլված նախորդ օրացուցային տարվա տվյալների մասին` կենսաթոշակային ֆոնդի կանոններով սահմանված կարգով և ժամկետներում:
4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված տարեկան տեղեկատվությունը մասնակցին տրամադրվում է թղթային տարբերակով, եթե մասնակիցը այլ նախընտրելի տարբերակ չի նշել:
5. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված տարեկան տվյալները մասնակցին տրամադրվում են անվճար` նախորդ տարվա համար ոչ ուշ, քան մինչև հաջորդ տարվա ապրիլի 15-ը:
(65-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-291-Ն)