Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-12-22-ից մինչև 2010-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

Հոդված 8. Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվության տրամադրումը

գործել է մինչև 2010-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 8. Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվության տրամադրումը

1. Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն ստանալու համար բանկերը, այլ կազմակերպություններ, որոնք իրավասու մարմնի տված լիցենզիայի հիման վրա իրավունք ունեն մատուցելու վճարահաշվարկային ծառայություններ (այսուհետ` դիմորդ), Կենտրոնական բանկ են ներկայացնում`

ա) թույլտվություն ստանալու միջնորդագիրը.

բ) մասնակցության տնտեսական հիմնավորումը.

գ) արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի գործունեության ընդհանուր նկարագրությունը (համակարգի գործունեության նպատակը, աշխարհագրությունը, մասնակիցները, կիրառվող վճարային գործիքները, իրականացվող գործառնությունների տեսակները, վերջնահաշվարկների իրականացման կանոնները).

դ) դիմորդի պարտավորությունները, իրավասությունները և հնարավոր ռիսկերի գնահատումը պարունակող տեղեկանք:

2. Կենտրոնական բանկը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված բոլոր փաստաթղթերը ստանալու պահից երկամսյա ժամկետում տալիս է արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում դիմորդի մասնակցության թույլտվությունը կամ մերժում է թույլտվության տրամադրումը:

Կենտրոնական բանկի կողմից երկամսյա ժամկետում դիմումը չմերժվելու դեպքում թույլտվությունը համարվում է տրված:

3. Դիմորդի թույլտվություն ստանալու միջնորդագիրը Կենտրոնական բանկը կարող է մերժել, եթե`

ա) ներկայացվել են կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ.

բ) փաստաթղթերը ներկայացվել են թերի.

գ) Կենտրոնական բանկի խորհրդի հաստատած ուղեցույցի համաձայն` արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցությունը կարող է վտանգել Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը:

4. Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոններում որոշակի տեսակի փոփոխության դեպքերում արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի մասնակիցը պարտավոր է առնվազն եռամսյա ժամկետում տեղեկացնել այդ մասին Կենտրոնական բանկին: Սույն մասով նախատեսված փոփոխությունների ցանկը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը: Կենտրոնական բանկն իրավունք ունի տեղեկացումն ստանալու պահից մեկամսյա ժամկետում ուժը կորցրած ճանաչելու արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի մասնակցության թույլտվությունը, եթե համակարգի գործունեության կանոնների փոփոխությունն առաջացնում է սույն հոդվածի 3-րդ մասի «գ» կետում նշված հիմքերը:

5. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվությունն ստանալու համար դիմորդը Կենտրոնական բանկ է ներկայացնում Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ձևով չափանիշների վերաբերյալ տեղեկանք, միջնորդագիր` վճարահաշվարկային համակարգում մասնակցելու մասին, և սույն հոդվածի 1-ին մասի «դ» կետով սահմանված փաստաթղթերը: Փաստաթղթերը Կենտրոնական բանկ մուտքագրելու պահից հինգ օր հետո թույլտվությունը համարվում է տրված, եթե Կենտրոնական բանկն այդ ժամկետում չի տեղեկացնում դիմորդին սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված չափանիշներին չհամապատասխանելու կամ ներկայացված տեղեկությունները թերի լինելու մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։