Հոդված 17. Վճարահաշվարկային ծառայությունները
Հոդված 17. Վճարահաշվարկային ծառայությունները
1. Սույն օրենքի և Հայաստանի Հանրապետության իրավական այլ ակտերի իմաստով վճարահաշվարկային ծառայություններ են համարվում`
ա) բանկային հաշիվների բացումը և վարումը.
բ) հայկական դրամով և (կամ) արտարժույթով ֆիզիկական և իրավաբանական անձանցից և (կամ) անձանց ուղղված վճարումների ընդունումը և կատարումը բանկային հաշիվներով.
գ) հայկական դրամով և (կամ) արտարժույթով ֆիզիկական և իրավաբանական անձանցից և (կամ) անձանց ուղղված վճարումների ընդունումը և կատարումը` առանց բանկային հաշիվների.
դ) վճարային քարտերի, չեկերի, էլեկտրոնային փողերի և Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած այլ վճարային գործիքների թողարկումը.
ե) վճարային քարտերի, չեկերի, էլեկտրոնային փողերի և Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած այլ վճարային գործիքների սպասարկումը և իրացումը (տարածումը).
զ) պրոցեսինգի իրականացումը.
է) քլիրինգի իրականացումը.
ը) երրորդ անձանց համար դրամարկղային գործառնությունների իրականացումը.
թ) Կենտրոնական բանկի համաձայնությամբ վճարահաշվարկային ծառայություն մատուցող անձանց բնորոշ` միջազգային պրակտիկայում ընդունված այլ գործառնություններ:
2. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել վճարահաշվարկային ծառայությունների իրականացման կանոններ և (կամ) վճարային գործիքների շրջանառության կանոններ և (կամ) հաշվարկների իրականացման ձևեր:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կանոնները և հաշվարկների իրականացման ձևերը պետք է միևնույնը լինեն միևնույն տեսակի լիցենզիա ունեցող վճարահաշվարկային ծառայություններ մատուցող անձանց համար: