Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2010-01-01-ից մինչև 2011-05-23։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 20. Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման կարգը

գործել է մինչև 2011-05-23Բացել ARLIS-ում

Հոդված 20. Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման կարգը

1. Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորումն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ընթացակարգով:

Վճարահաշվարկային կազմակերպության լիցենզավորման համար նրա հիմնադիրները Կենտրոնական բանկ են ներկայացնում`

ա) լիցենզիա ստանալու մասին հայտը.

բ) վճարահաշվարկային կազմակերպության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված վճարահաշվարկային կազմակերպության կանոնադրությունը` երեք օրինակից.

գ) վճարահաշվարկային կազմակերպության իրավասու մարմնի որոշումը` վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարներ նշանակելու մասին.

դ) վճարահաշվարկային կազմակերպության մասնակիցների և ղեկավարների մասին տեղեկանքը` կազմված Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ձևով, ներառյալ` մասնակցի և ղեկավարի անունը, ազգանունը, հասցեն, քաղաքացիությունը, անձնագրի տվյալները.

ե) վճարահաշվարկային կազմակերպության գործունեության կանոնակարգը, որը հաստատում է նրա կառավարման բարձրագույն մարմինը և ներառում է նրա կողմից մատուցվող վճարահաշվարկային ծառայությունների տեսակները, կարգն ու պայմանները.

զ) վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների դեպքում` սահմանված նվազագույն կանոնադրական կապիտալի վճարումը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերից մեկում հավաստող փաստաթուղթ.

է) դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների դեպքում` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերից մեկում անհրաժեշտ դրամական միջոցների կամ արժեթղթերի դեպոնացման մասին պայմանագրի օրինակը կամ անվերադարձելի բանկային երաշխիքը.

ը) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը:

2. Կենտրոնական բանկը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերն ու տեղեկություններն ստանալու պահից երկամսյա ժամկետում լիցենզավորում է վճարահաշվարկային կազմակերպությունը կամ մերժում է դրա լիցենզավորումը:

Վճարահաշվարկային կազմակերպությունը լիցենզավորվում է, եթե պահպանվել են հետևյալ պահանջները`

ա) վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների դեպքում` ամբողջությամբ վճարված է վճարահաշվարկային կազմակերպության կանոնադրական կապիտալը, դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների դեպքում` դեպոնացված են անհրաժեշտ դրամական միջոցները կամ արժեթղթերը, կամ ներկայացված է անվերադարձելի բանկային երաշխիքը.

բ) վճարահաշվարկային կազմակերպության գործունեության վայրը համապատասխանում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված տեխնիկական հագեցվածության, ծրագրային, անվտանգության պահանջներին, և վճարահաշվարկային կազմակերպությունը կարող է ապահովել իր կողմից մատուցվող վճարահաշվարկային ծառայությունների իրականացման սահմանված պայմանները, պահանջները, ժամկետները.

գ) վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարները համապատասխանում են Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ներկայացվող որակավորման և մասնագիտական համապատասխանելիության չափանիշներին.

դ) բացակայում են սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված հիմքերը:

3. Լիցենզավորման մասին որոշման ընդունման պահից եռօրյա ժամկետում Կենտրոնական բանկը վճարահաշվարկային կազմակերպությանը տալիս է լիցենզիա:

4. Լիցենզավորման մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից վճարահաշվարկային կազմակերպությունը համարվում է լիցենզավորված:

5. Կենտրոնական բանկը մերժում է վճարահաշվարկային կազմակերպության լիցենզավորումը, եթե`

ա) ներկայացվել են կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ.

բ) ներկայացված փաստաթղթերը թերի են, ամբողջական չեն կամ հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին և իրավական այլ ակտերին.

գ) չեն պահպանվել սույն հոդվածի 2-րդ մասում նշված պահանջները.

դ) Կենտրոնական բանկի սահմանած չափանիշների համաձայն` վճարահաշվարկային կազմակերպության լիցենզավորումը ռիսկեր է պարունակում:

6. Կենտրոնական բանկի կողմից երկամսյա ժամկետում դիմումը չմերժվելու դեպքում վճարահաշվարկային կազմակերպությունը համարվում է լիցենզավորված` օրենքով սահմանված պետական տուրքը վճարված լինելու պայմանով:

7. Վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիան անժամկետ է:

Վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիան չի կարող այլ անձանց տրվել օգտագործման, օտարվել կամ գրավադրվել:

Վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիայում նշվում են «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ» բառակապակցությունը, լիցենզիայի համարը, լիցենզիան տալու ամսաթիվը, վճարահաշվարկային կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը, գործունեության իրականացման վայրը (եթե, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, լիցենզավորման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն լիցենզիայում նշված վայրում), վճարահաշվարկային կազմակերպության պետական գրանցման համարը, գործունեության այն տեսակը, որի իրականացման համար տրվել է լիցենզիան, լիցենզիայի գործողության ժամկետը, Կենտրոնական բանկի նախագահի ստորագրությունը և Կենտրոնական բանկի` պետական զինանշանի պատկերով կնիքի դրոշմը: Վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիայի միասնական ձևը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

Կենտրոնական բանկը վարում է տրամադրված լիցենզիաների գրանցամատյանը, որը բաց է համընդհանուր ծանոթացման համար: Գրանցամատյանի ձևը, վարման կարգը, ինչպես նաև դրանում ներառվող տեղեկությունները սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։