Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-04-15-ից մինչև 2018-03-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ

Հոդված 11. Ծառայությունը Փրկարար ծառայությունում

գործել է մինչև 2018-03-30Բացել ARLIS-ում

Հոդված 11. Ծառայությունը Փրկարար ծառայությունում

(վերնագիրը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն)

1. Փրկարար ծառայությունում ծառայությունը (այսուհետ` փրկարարական ծառայություն) պետական ծառայության հատուկ տեսակ է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով:

1.1. Հանրապետական գործադիր մարմնի համակարգում գործող ուսումնական հաստատությունում, այլ պետական ոչ առևտրային կազմակերպություններում, փակ բաժնետիրական ընկերություններում և ստորաբաժանումներում`

ա) փրկարարական ծառայության գործուղված հաստիքների քանակը սահմանվում է սույն օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված կարգով.

բ) փրկարարական ծառայությունը կազմակերպվում է նաև սույն օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին մասի համաձայն` պայմանագրային հիմունքներով ծառայություններ մատուցող և այդ ծառայությունների դիմաց ստացվող միջոցներից ֆինանսավորվող փրկարարական ծառայության հաստիքների հատկացված քանակի սահմաններում:

2. Փրկարար ծառայությունում, առանձին ստորաբաժանումների առանձնահատկություններից ելնելով, առանձին պաշտոններում կարող են նշանակվել (աշխատանքի ընդունվել) քաղաքացիական ծառայողներ` քաղաքացիական ծառայության հարաբերությունները կարգավորող օրենսդրությանը համապատասխան:

3. Փրկարարական ծառայությունն իրականացվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության և հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ` միանձնյա և կենտրոնացված ղեկավարման միջոցով:

(11-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.12.11 ՀՕ-305-Ն, լրաց. 07.04.16 ՀՕ-44-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։