Հոդված 13. Փրկարարական ծառայության պաշտոնների խմբերը և փրկարար ծառայության պաշտոնների անվանացանկը
Հոդված 13. Փրկարարական ծառայության պաշտոնների խմբերը և փրկարար ծառայության պաշտոնների անվանացանկը
(վերնագիրը լրաց. 11.06.14 ՀՕ-62-Ն)
1. Փրկարարական ծառայության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.
ա) փրկարարական ծառայության բարձրագույն պաշտոններ`
- Փրկարար ծառայության ղեկավար,
- Փրկարար ծառայության ղեկավարի տեղակալ,
- կենտրոնական ապարատի վարչության պետ.
բ) փրկարարական ծառայության գլխավոր պաշտոններ`
- կենտրոնական ապարատի առանձին բաժնի պետ,
- կենտրոնական ապարատի վարչության պետի տեղակալ, տարածքային, ներառյալ` Երևան քաղաքի, վարչության պետ, կենտրոնական ապարատի վարչության բաժնի պետ,
- հատուկ փրկարարական ջոկատի հրամանատար, հատուկ հրշեջ ջոկատի հրամանատար.
գ) փրկարարական ծառայության ավագ պաշտոններ`
- տարածքային, ներառյալ` Երևան քաղաքի, վարչության պետի տեղակալ, հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար,
- բաժնի պետ,
- հատուկ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, հատուկ հրշեջ ջոկատի հրամանատարի տեղակալ, հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ,
- լաբորատորիայի պետ.
դ) փրկարարական ծառայության միջին պաշտոններ`
- խմբի պետ, ջոկի հրամանատար,
- ավագ փրկարար.
ե) փրկարարական ծառայության կրտսեր պաշտոն`
- փրկարար:
Փրկարար ծառայության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների, ինչպես նաև այդ պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությամբ:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության հիմնական պաշտոնների, քրեակատարողական և փրկարար ծառայությունների հիմնական պաշտոնների միջև համապատասխանությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությամբ:
(13-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.12.11 ՀՕ-305-Ն, խմբ., լրաց. 11.06.14 ՀՕ-62-Ն)