Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-03-30-ից մինչև 2018-03-31։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2018-03-31-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 5 · ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ

Հոդված 31. Ծառայողին պաշտոնի նշանակելը

գործել է մինչև 2018-03-31ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 31. Ծառայողին պաշտոնի նշանակելը

1. Փրկարար ծառայությունը ղեկավարում է Փրկարար ծառայության ղեկավարը:

1.1. (մասն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-305-Ն)

2. Փրկարար ծառայության ղեկավարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի հետ:

3. Փրկարար ծառայության ղեկավարի տեղակալներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը` Փրկարար ծառայության ղեկավարի առաջարկությամբ:

3.1. Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը միաժամանակ կարող է նշանակվել Փրկարար ծառայության վարչության պետ:

4. Փրկարարական ծառայության վարչությունների պետերին, գլխավոր, ավագ, միջին պաշտոնների խմբերի ծառայողներին պաշտոնի նշանակում (ծառայության ընդունում) և պաշտոնից ազատում է հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը` Փրկարար ծառայության տնօրենի ներկայացմամբ:

5. Փրկարարական ծառայության կրտսեր պաշտոնների խմբի ծառայողներին պաշտոնի նշանակում, պաշտոնից ազատում և փոխադրում է Փրկարար ծառայության տնօրենը` անմիջական ղեկավարի ներկայացմամբ:

6. Փրկարարական ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողների համար Փրկարար ծառայության կադրային մարմինը վարում է ծառայողի անձնական գործ: Անձնական գործը վարվում է ծառայողի զինվորական գործի հիման վրա, որը կադրային մարմնի հարցման դեպքում տրամադրում է համապատասխան զինկոմիսարիատը: Փրկարարական ծառայությունից ազատվելու դեպքում գործն ուղարկվում է համապատասխան զինկոմիսարիատ` հետագա հաշվառման համար: (31-րդ հոդվածը լրաց. 18.03.09 ՀՕ-60-Ն, փոփ., լրաց. 08.12.11 ՀՕ-305-Ն, խմբ. 07.04.16 ՀՕ-44-Ն) Հոդված 32. Ծառայողին պաշտոնի նշանակելու պայմանները

1. Փրկարար ծառայության ղեկավար նշանակվում է փրկարարական ծառայության այն ծառայողը, որը մինչև նշանակումը զբաղեցրել է փրկարարական ծառայության բարձրագույն կամ վերջին հինգ տարիներին` գլխավոր խմբի պաշտոն և ունի փրկարարական ծառայության գնդապետից ոչ ցածր կոչում:

2. Փրկարար ծառայության ղեկավարի տեղակալ կարող է նշանակվել փրկարարական ծառայության այն ծառայողը, որը նշանակման պահին զբաղեցնում է փրկարարական ծառայության բարձրագույն խմբի պաշտոն կամ վերջին հինգ տարին զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն և ունի փրկարարական ծառայության գնդապետից ոչ ցածր կոչում:

2.1. Փրկարար ծառայության կենտրոնական ապարատի վարչության պետ կարող է նշանակվել փրկարարական ծառայության այն ծառայողը, որը նշանակման պահին զբաղեցնում է բարձրագույն խմբի պաշտոն կամ մեկ տարի զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն:

3. Փրկարարական ծառայության վարչությունների պետերի, գլխավոր, ավագ, միջին խմբերի պաշտոնների համար կազմվում է պաշտոնի անձնագիր, որը հաստատում է հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը:

4. Ատեստավորումից հետո փրկարարական ծառայության գլխավոր խմբի պաշտոններում կարող են նշանակվել այն ծառայողները, որոնք մինչև նշանակումը վերջին երկու տարում զբաղեցրել են փրկարարական ծառայության գլխավոր խմբի այլ պաշտոն կամ երեք տարի` ավագ խմբի պաշտոն: Գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել նաև բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցրած ծառայողը:

5. Փրկարարական ծառայության ավագ և միջին խմբերի պաշտոններում ծառայողների առաջխաղացումը կատարվում է ատեստավորման արդյունքում` տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո:

6. Փրկարարական ծառայության կրտսեր խմբի պաշտոններում նշանակումները կատարվում են ուսումնական փորձաշրջանի արդյունքներով, բացառությամբ փրկարարական ծառայությունից նախկինում ազատված և փրկարարական ծառայության ընդունվող ծառայողների:

7. Հանրապետական գործադիր մարմնի կամ այլ բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած ու ծառայության գործուղված անձինք համարվում են ատեստավորված և նշանակվում են ծառայության միջին խմբից ոչ բարձր պաշտոններում:

8. Փրկարարական ծառայության միջին և ավելի բարձր խմբերի պաշտոններում նշանակումը կատարվում է միայն բարձրագույն կրթության առկայության դեպքում:

8.1. Ուսումնական հաստատություններ, ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա ավարտած փրկարարական ծառայության ծառայողները նշանակվում են իրենց կրթությանը համապատասխանող հաստիքով նախատեսված փրկարարական ծառայության պաշտոնի, իսկ նման թափուր պաշտոն չլինելու դեպքում` ուսման մեկնելուց առաջ զբաղեցրած պաշտոնից ոչ ցածր պաշտոնի:

9. Փրկարարական ծառայության կրտսեր խմբի պաշտոններում կարող են նշանակվել սույն օրենքի 29-րդ հոդվածի առաջին մասի պահանջներին համապատասխանող, առնվազն միջնակարգ կրթություն ունեցող (բացառությամբ քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներում ծառայության ընդունվողների) այն քաղաքացիները, ովքեր հանրապետական գործադիր մարմնի ուսումնական հաստատությունում սահմանված կարգով անցել են առնվազն եռամսյա ուսումնական փորձաշրջան: Այս դեպքում քաղաքացիների հետ կնքվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված ժամկետային (ուսումնական փորձաշրջանի ժամկետով) աշխատանքային պայմանագիր, և վճարվում է տվյալ պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափ:

10. Փրկարարական ծառայության միջին և կրտսեր խմբի պաշտոններում կարող են նշանակվել նաև սույն օրենքի 29-րդ հոդվածի առաջին մասի պահանջներին համապատասխանող, սակայն դիմելու պահին սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ զորակոչի տարկետման իրավունքից օգտվող և կոչում չունեցող քաղաքացիները: Նման քաղաքացիները պաշտոնի են նշանակվում կառավարության սահմանած կարգով և պայմաններով` հանրապետական գործադիր մարմնի ուսումնական հաստատություններում եռամսյա վերապատրաստում անցնելուց հետո:

Եթե նշված քաղաքացիները մինչև պարտադիր զինվորական ծառայության համար սահմանային տարիքի լրանալը կորցնում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը, ապա պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում ընդհանուր հիմունքներով:

11. (մասն ուժը կորցրել է 07.04.16 ՀՕ-44-Ն)

11.1. Փրկարարական ծառայողների ռոտացիայի կարգը սահմանում է կառավարությունը:

12. Փրկարարական ծառայության անցնող քաղաքացու և հանրապետական գործադիր մարմնի միջև կնքվում է 1-ից 5 տարի ժամկետով պայմանագիր, որը ստորագրում է`

ա) բարձրագույն, գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոն զբաղեցնող ծառայողների համար հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը.

բ) կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողների համար Փրկարար ծառայության տնօրենը:

13. (մասն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-305-Ն)

14. Պայմանագրի օրինակելի ձևը, կնքելու կարգը սահմանում է հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը:

15. Պայմանագիրը ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրելու օրվանից` սույն հոդվածի 12-րդ մասում նշված, պայմանագիրը ստորագրող պաշտոնատար անձի հրամանով:

16. Պայմանագրի գործողությունը դադարում է`

ա) ծառայողին սույն օրենքով սահմանված կարգով և դեպքերում պաշտոնից ազատելու օրը.

բ) ծառայողին կադրերի ռեզերվից հանելու օրը.

գ) ծառայողի զոհվելու (մահանալու), նրան անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու օրը.

դ) ծառայողի հետ նոր պայմանագիր կնքելու օրը.

ե) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարելու օրը.

զ) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու օրը.

է) դատական կարգով փրկարարական կամ պետական այլ ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկվելու օրը.

ը) օրենքով սահմանված այլ դեպքերում:

(32-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 08.12.11 ՀՕ-305-Ն, լրաց., փոփ. 07.04.16 ՀՕ-44-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։