Հոդված 37. Ծառայողի իրավունքները
Հոդված 37. Ծառայողի իրավունքները
1. Ծառայողի իրավունքներն են` ա) զբաղեցրած պաշտոնում իր իրավունքներն ու պարտականությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը. բ) իր անձնական գործի նյութերին` իր գործունեության գնահատականներին և ծառայողական գործունեությանը վերաբերող այլ փաստաթղթերին ծանոթանալը և բացատրություններ ներկայացնելը.
գ) ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր ստանալը.
դ) իր իրավասությունների սահմաններում որոշումներ ընդունելը.
ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծառայողական քննություն պահանջելը` իր նկատմամբ անհիմն մեղադրանքների և կասկածանքների վերացման կամ իր նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու դեպքերում.
զ) ծառայության համար համարժեք վարձատրություն ստանալը.
է) առողջության պահպանությունը.
ը) սոցիալական պաշտպանվածությունը և ապահովվածությունը.
թ) իրավական պաշտպանությունը.
ժ) փրկարարական ծառայության պաշտոնի և կոչումի սահմանված կարգով բարձրացումը.
ժա) սահմանված կարգով և դեպքերում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին վերապատրաստվելը.
ժբ) նշանակման և ատեստավորման արդյունքները բողոքարկելը.
ժգ) արտակարգ իրավիճակի վայրում բնակելի և արտադրական տարածքներ ու կազմակերպություններ մուտք գործելը.
ժդ) մարդկանց փրկության և ծայրահեղ անհրաժեշտության դեպքում կապի, տրանսպորտի և այլ նյութական միջոցներ օգտագործելը:
2. Ծառայողը կարող է ունենալ օրենքով սահմանված այլ իրավունքներ:
(37-րդ հոդվածը փոփ. 12.12.13 ՀՕ-166-Ն)