Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-02-22-ից մինչև 2020-04-04։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2020-04-04-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 5 · ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ

Հոդված 29. Փրկարարական ծառայությունում ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջները

գործել է մինչև 2020-04-04ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 29. Փրկարարական ծառայությունում ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջները

1. Սույն օրենքով սահմանված կարգով փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն փրկարարական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի կամ այն քաղաքացիների, որոնք օրենքով նախատեսված կարգով և հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից), և դիմելու պահին չի լրացել վերջիններիս 35 տարին: Փրկարար ծառայության պաշտոնի անձնագիրը (աշխատատեղի նկարագիրը) փրկարար ծառայության իրավասությունը սահմանող իրավական ակտերից և խնդիրներից բխող փրկարարական ծառայողի գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, շփումներն ու հաշվետվողականությունը նկարագրող և այդ գործառույթները արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ ու կոմպետենցիաներ նախատեսող, կառավարման համակարգում տեղակայվածությունը նախատեսող և սույն օրենքով սահմանված կարգով հաստատված փաստաթուղթ է:

2. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-19-Ն)

3. Առանձին մասնագիտություններով փրկարարական ծառայության անցնելու համար կարող են սահմանվել այլ (այդ թվում` տարիքային) պահանջներ: Այդ մասնագիտությունների ցանկը և դրանց համար նախատեսված պահանջները սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:

4. Փրկարարական ծառայությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են ընդունվել զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության լիազոր մարմինների ծառայողներ, այդ թվում` փրկարարական ծառայությունից այլ մարմիններ տեղափոխված կամ ազատված ծառայողներ:

5. Փրկարար ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին, որը անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն և (կամ) դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, և (կամ) առկա է «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

6.

7.

8.

(29-րդ հոդվածը փոփ. 07.04.16 ՀՕ-44-Ն, խմբ., փոփ., 21.01.20 ՀՕ-19-Ն)

(29-րդ հոդվածը 21.01.20 ՀՕ-19-Ն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին, 5-րդ և 7-րդ կետերի փոփոխություններով ուժի մեջ կմտնի փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնելու մրցույթի կարգը սահմանելու մասին Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրը: Փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնելու մրցույթի կարգը սահմանելու մասին Կառավարության որոշումն ընդունվում է 21.01.20 ՀՕ-19-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։