Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-02-22-ից մինչև 2020-04-04։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ

Հոդված 33. Ծառայողների ատեստավորման կարգը և պայմանները

գործել է մինչև 2020-04-04Բացել ARLIS-ում

Հոդված 33. Ծառայողների ատեստավորման կարգը և պայմանները

1. Յուրաքանչյուր տարի ծառայողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման:

2. Ծառայողների հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ:

3. Ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:

4. Ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի պատճառաբանված միջնորդության հիման վրա կամ ծառայողի ցանկությամբ:

5. Ատեստավորումն անցկացվում է ծառայողի անմիջական մասնակցությամբ, բացառությամբ երբ նա լքել է ծառայությունը կամ բացակայում է այլ անհարգելի պատճառներով:

6. Ատեստավորման ենթակա չեն`

ա) փրկարարական ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնողները.

բ) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

գ) հղի կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել:

7. Հղիության կամ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո` ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու համար:

8. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ ծառայողները ենթակա են ատեստավորման` ծառայության անցնելուց հետո` եռամսյա ժամկետում:

9. Ատեստավորման ենթակա ծառայողները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:

10. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը հանձնաժողովին է ներկայացնում ծառայողի ծառայողական բնութագիրը:

Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ ծառայողի մասին, նրա գործնական հատկանիշների և ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակահատվածում ծառայողի կողմից իր կատարած աշխատանքների մասին անմիջական ղեկավարին ներկայացված գրավոր հաշվետվության վերաբերյալ վերջինիս եզրակացության վրա:

11. Եթե ատեստավորումների միջև ընկած ժամանակահատվածում ծառայողի անմիջական ղեկավարն ազատվել է պաշտոնից` պաշտոնին չհամապատասխանելու հիմքով, ապա վերջինիս տված եզրակացություններն իրավական ուժ չունեն: Եթե նման ղեկավարի տված եզրակացություններն ընդգրկում են ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանի երկու երրորդից ավելին, ապա ծառայողի վերաբերյալ ծառայողական բնութագիր չի ներկայացվում: Այդ դեպքում ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել ծառայողի ատեստավորման արդյունքների վրա: Ծառայողն ատեստավորումն անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ ստորագրությամբ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:

12. Ատեստավորման անցկացման կարգը և պայմանները սահմանում է կառավարությունը:

13. Ատեստավորման հանձնաժողովը կազմավորվում է համապատասխան նախարարի կողմից:

14. Ատեստավորման արդյունքում ատեստավորման հանձնաժողովը ընդունում է հետևյալ որոշումներից միայն մեկը`

ա) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

բ) կարող է զբաղեցնել ավելի բարձր պաշտոն.

գ) կարող է ներկայացվել խրախուսման.

դ) ատեստավորումը հետաձգել մինչև մեկ տարի ժամկետով և առաջարկել` ծառայողին գործուղել վերապատրաստման.

ե) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

15. Ծառայողն իրավունք ունի ծանոթանալու ատեստավորման արդյունքներին և բողոքարկելու դրանք ատեստավորման արդյունքներին ծանոթանալուց հետո ոչ ուշ, քան յոթ օրվա ընթացքում` վերադասության կարգով:

16. Ատեստավորման արդյունքներն ու կայացված որոշումները հանձնաժողովը, ատեստավորման օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում, ներկայացնում է ատեստավորողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, որն ընդունում է համապատասխան որոշում` հիմք ընդունելով ատեստավորման հանձնաժողովի որոշումները:

Սույն հոդվածի տասնչորսերորդ մասի «բ» և «գ» կետերին համապատասխան որոշումը ենթակա չէ պարտադիր կատարման ատեստավորվողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից:

17. Սույն հոդվածի տասնվեցերորդ մասով սահմանված որոշումն ընդունվում է ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքներն ստանալու օրվանից հետո` տասնօրյա ժամկետում:

18. Ծառայողի ժամանակավոր անաշխատունակության կամ արձակուրդում գտնվելու ժամանակ ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշումն ընդունվում է նրա` աշխատանքի ներկայանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում:

19. Ատեստավորման արդյունքները պահվում են ծառայողի անձնական գործում:

(33-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն)

(33-րդ հոդվածը 21.01.20 ՀՕ-19-Ն օրենքի 12-րդ հոդվածի խմբագրությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2022 թվականին:)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։