Գլուխ 12 · համապատասխան նախարարությԱն ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 68. Համապատասխան նախարարության ուսումնական հաստատությունները
Հոդված 68. Համապատասխան նախարարության ուսումնական հաստատությունները
(վերնագիրը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն)
Համապատասխան նախարարությունն իր և փրկարարական ծառայության խնդիրների, գործառույթների կատարումը և իր համակարգը բարձր որակավորման մասնագետներով ապահովելու, ծառայողներին վերապատրաստելու (որակավորելու), բնակչության, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ուսուցումն ապահովելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված գործառույթներն իրականացնելու նպատակով ունի ուսումնական հաստատություններ:
(68-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն)