Հոդված 61. Փրկարարական ծառայությունից ազատելը
Հոդված 61. Փրկարարական ծառայությունից ազատելը
1. Ծառայողները փրկարարական ծառայությունից ազատվում են՝ ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման դեպքում. բ) անձնական նախաձեռնությամբ՝ գրավոր զեկուցագրի հիման վրա, այդ թվում՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու, պետական այլ ծառայություն տեղափոխվելու, հանրային ծառայության այլ պաշտոններում նշանակվելու կապակցությամբ.
բ.1) պայմանագրով ամրագրված` ծառայողի կողմից փրկարարական ծառայության անցման պայմանները և պայմանագիրը խախտելու դեպքում.
գ) ծառայության սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ.
դ) հիվանդության պատճառով՝ ծառայությանը ոչ պիտանի լինելու մասին բժշկական հանձնաժողովի որոշման հիման վրա.
ե) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.
զ) «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու դեպքում կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելու դեպքում կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքում կամ կոչման իջեցում մեկ աստիճանով կարգապահական տույժը և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված տույժերից որևէ մեկը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու դեպքում.
է) «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերում՝ համապատասխան եզրակացության հիման վրա.
ը) նրանց նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում` դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից.
թ) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում վեց ամսից ավելի ծառայության չներկայանալու դեպքում (բացառությամբ սույն օրենքի 53-րդ հոդվածի երրորդ մասի) չհաշված հղիության, ծննդաբերության և երեխային խնամելու արձակուրդը.
ժ) Լիազոր մարմնի ուսումնական հաստատության կուրսանտին ուսումնական հաստատությունից ազատելու կապակցությամբ.
ժա) սահմանված կարգով կադրերի ռեզերվից հանվելու դեպքում.
ժբ) երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում.
ժգ) պայմանագրի գործողության դադարման դեպքում:
Ծառայողի պարտականությունները համարվում են դադարած նրա մահվան կապակցությամբ:
2. Ծառայողին ծառայությունից ազատում է նրան համապատասխան պաշտոնին նշանակելու իրավունք ունեցող ղեկավարը՝ հրամանում նշելով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված` ազատման հիմքը:
(61-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.12.11 ՀՕ-305-Ն, խմբ., լրաց. 07.04.16 ՀՕ-44-Ն, փոփ., խմբ. 21.01.20 ՀՕ-19-Ն, փոփ. 16.12.22 ՀՕ-488-Ն)
(16.12.22 ՀՕ-488-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)