Հոդված 69. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունը
Հոդված 69. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունը
(վերնագիրը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն, 16.12.22 ՀՕ-488-Ն)
1. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունը Լիազոր մարմնի ենթակայությամբ գործող պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որն իրականացնում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառների բարձր որակավորման մասնագետների պատրաստում, վերաորակավորում, հետբուհական և լրացուցիչ կրթական ու գիտական ծրագրեր:
2. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է ունենալ հիմնարկներ, մասնաճյուղեր, ներկայացուցչություններ, որոնք իրականացնում են միջին մասնագիտական, մասնագիտական-տեխնիկական և լրացուցիչ կրթական ծրագրեր սույն հոդվածի առաջին մասում նշված բնագավառներում:
3. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության պետի պաշտոնը փրկարարական ծառայության բարձրագույն խմբի պաշտոն է:
4. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության պետի մասնագիտացված տեղակալների, մասնագիտական ֆակուլտետների, ամբիոնների ղեկավարների, նրանց տեղակալների, մասնագիտական առարկաներ դասավանդող պրոֆեսորների, դոցենտների, ուսումնական հաստատության ասիստենտի պաշտոնները փրկարարական ծառայության գլխավոր խմբի պաշտոններ են, իսկ նշված ամբիոնների բաժնի պետերի և դասախոսների պաշտոնները` ավագ խմբի պաշտոններ:
5. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության հիմնարկների, մասնաճյուղերի, ներկայացուցչությունների ղեկավարների պաշտոնները համապատասխանում են փրկարարական ծառայության ավագ խմբի պաշտոններին, իսկ դրանց մասնագիտական ստորաբաժանումների ծառայողներինը` միջին խմբի պաշտոններին:
6. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության պետին (ռեկտորին) նշանակում է համապատասխան նախարարը: Լիազոր մարմնի ուսումնական հաստատության պետը պետք է ունենա գիտական աստիճան կամ գիտական կոչում, ոչ պակաս 5 տարվա գիտամանկավարժական աշխատանքային ստաժ:
7. Սույն հոդվածի չորրորդ և հինգերորդ մասերում նշված փրկարարական ծառայողներին համապատասխան պաշտոններում նշանակում և պաշտոններից ազատում է համապատասխան նախարարը:
8. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության ոչ մասնագիտական առարկաների գծով պրոֆեսորադասախոսական և այլ անձնակազմին, ինչպես նաև տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է ուսումնական հաստատության ղեկավարը՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:
9. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները սահմանում է կառավարությունը:
10. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության մասնագիտությունների ցանկը սահմանում է կառավարությունը:
(69-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն, 16.12.22 ՀՕ-488-Ն)
(16.12.22 ՀՕ-488-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)