Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-04-06-ից մինչև 2023-05-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 12 · Լիազոր մարմնի ուսումնական հաստատությՈՒՆՆԵՐԸ

Հոդված 71. Ուսման ծախսերի փոխհատուցումը

գործել է մինչև 2023-05-01Բացել ARLIS-ում

Հոդված 71. Ուսման ծախսերի փոխհատուցումը

1. Ծառայողը և Լիազոր մարմնի կողմից ուսուցման գործուղված ուսումնական հաստատությունում սովորողը պարտավոր է փոխհատուցել իր` ուսումնական հաստատությունում ուսման կամ օտարերկրյա պետությունում կազմակերպված ուսուցման և վերապատրաստման համար պետության կատարած ծախսերը, եթե նա`

ա) առանց հարգելի պատճառների դադարեցրել է ուսումը կամ վերապատրաստումը.

բ) մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պատճառով ազատվել է ծառայությունից.

գ) կարգապահական խախտում կատարելու համար ազատվել է ծառայությունից.

դ) անձնական նախաձեռնությամբ ազատվել է ծառայությունից:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում ծառայողը չի հատուցում ուսման կամ վերապատրաստման (որակավորման) համար պետության կատարած ծախսերը, եթե նա`

ա) բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո ծառայել է ոչ պակաս, քան հինգ տարի կամ վերապատրաստումն (որակավորումն) անցնելուց հետո ոչ պակաս, քան երկու տարի.

բ) ծառայությունից ազատվել է հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքերում, եթե ծառայողին համապատասխան համարժեք պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, և հաստիքների կրճատումը պայմանավորված է փրկարարական ծառայության հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ, հիվանդության պատճառով կամ անձնական նախաձեռնությամբ` պայմանավորված ընտանիքի հաշմանդամ անդամի խնամքով:

3. Ուսման կամ վերապատրաստման (որակավորման) համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը սահմանում է կառավարությունը:

(71-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն, 16.12.22 ՀՕ-488-Ն)

(16.12.22ՀՕ-488-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։