Հոդված 108. Փրկարար ծառայության Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ռազմականացված կամ ոչ ռազմականացված պահակային ստորաբաժանումների քաղաքացիական անձնակազմը և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմը

(վերնագիրը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, լրաց. 07.04.16 ՀՕ-44-Ն)
1. Փրկարար ծառայությունում Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ռազմականացված կամ ոչ ռազմականացված պահակային ստորաբաժանումների քաղաքացիական անձնակազմը և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմը փրկարարական ծառայող չեն համարվում և աշխատանքի են ընդունվում Փրկարար ծառայության ղեկավարի կողմից` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ռազմականացված կամ ոչ ռազմականացված պահակային ստորաբաժանումների քաղաքացիական անձնակազմի և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց վարձատրության չափերը սահմանում է կառավարությունը:
(108-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, լրաց., փոփ. 07.04.16 ՀՕ-44-Ն)