Գլուխ 2 · ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ՆՐԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 8. Փրկարար ծառայության պարտականությունները
Հոդված 8. Փրկարար ծառայության պարտականությունները
(վերնագիրը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն)
1. Փրկարար ծառայությունը պարտավոր է`
ա) փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական և հրդեհաշիջման աշխատանքները կազմակերպելիս ու իրականացնելիս պաշտպանել և փրկել անձի կյանքն ու առողջությունը.
բ) պատրաստ լինել փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական և հրդեհաշիջման աշխատանքների կատարմանը.
գ) ապահովել սույն օրենքի 5-րդ հոդվածում ամրագրված խնդիրների կատարումը:
2. Փրկարար ծառայության վրա այլ պարտականություններ կարող են դրվել օրենսդրությամբ: (8-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն)