Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-05-01-ից մինչև 2024-03-14։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2024-03-14-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 5 · ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ, ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ (ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ) ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 32. Փրկարար ծառայությունում պաշտոնների նշանակելու պայմանները, փրկարար ծառայության պաշտոնի անձնագրի, կրթության և աշխատանքային ստաժի չափանիշները

գործել է մինչև 2024-03-14ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 32. Փրկարար ծառայությունում պաշտոնների նշանակելու պայմանները, փրկարար ծառայության պաշտոնի անձնագրի, կրթության և աշխատանքային ստաժի չափանիշները

(վերնագիրը խմբ. 21.01.20 ՀՕ-19-Ն)

1. Փրկարար ծառայության ղեկավար նշանակվում է փրկարարական ծառայության այն ծառայողը, որը մինչև նշանակումը զբաղեցրել է փրկարար ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոն, փրկարարական ծառայության բարձրագույն կամ վերջին հինգ տարիներին` գլխավոր խմբի պաշտոն և ունի փրկարարական ծառայության գնդապետից ոչ ցածր կոչում կամ ունի բարձրագույն կրթություն և հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ ունի բարձրագույն կրթություն և հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:

2. Փրկարար ծառայության ղեկավարի տեղակալ կարող է նշանակվել փրկարարական ծառայության այն ծառայողը, որը նշանակման պահին զբաղեցնում է փրկարար ծառայության ղեկավարի պաշտոն, փրկարարական ծառայության բարձրագույն խմբի պաշտոն կամ վերջին հինգ տարին զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն և ունի փրկարարական ծառայության գնդապետից ոչ ցածր կոչում կամ ունի հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:

2.1. Փրկարար ծառայության կենտրոնական ապարատի վարչության պետ կարող է նշանակվել փրկարարական ծառայության այն ծառայողը, որը նշանակման պահին զբաղեցնում է փրկարար ծառայության ղեկավարի կամ տեղակալի պաշտոն, բարձրագույն խմբի պաշտոն կամ մեկ տարի զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն և ունի փրկարար ծառայության փոխգնդապետից ոչ ցածր կոչում կամ ունի հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ ունի չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:

3. Փրկարար ծառայության պաշտոնների համար կազմվում է պաշտոնի անձնագիր, որը «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը:

4. Փրկարարական ծառայության գլխավոր խմբի պաշտոններում կարող են նշանակվել այն ծառայողները, որոնք մինչև նշանակումը վերջին երկու տարում զբաղեցրել են փրկարարական ծառայության գլխավոր խմբի այլ պաշտոն կամ երեք տարի` ավագ խմբի պաշտոն և ունեն փրկարար ծառայության մայորից ոչ ցածր կոչում կամ ունեն հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ: Գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել նաև փրկարար ծառայության ղեկավարի կամ տեղակալի կամ բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցրած ծառայողը:

5. Փրկարարական ծառայության ավագ և միջին խմբերի պաշտոններում ծառայողների առաջխաղացումը կատարվում է տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո:

6. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-19-Ն)

7. Լիազոր մարմնի կամ այլ բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած ու ծառայության գործուղված անձինք նշանակվում են ծառայության միջին խմբից ոչ բարձր պաշտոններում:

8. Փրկարարական ծառայության միջին և ավելի բարձր խմբերի պաշտոններում նշանակումը կատարվում է միայն բարձրագույն կրթության առկայության դեպքում:

8.1. Ուսումնական հաստատություններ, ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա ավարտած փրկարարական ծառայության ծառայողները նշանակվում են իրենց կրթությանը համապատասխանող հաստիքով նախատեսված փրկարարական ծառայության պաշտոնի, իսկ նման թափուր պաշտոն չլինելու դեպքում` ուսման մեկնելուց առաջ զբաղեցրած պաշտոնից ոչ ցածր պաշտոնի:

9. Փրկարար ծառայության պաշտոնի նշանակվելու համար դիմած և ծառայության պաշտոն զբաղեցնելու համար սույն հոդվածով սահմանված պահանջները բավարարող, առնվազն միջնակարգ կրթություն ունեցող (բացառությամբ քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներում ծառայության ընդունվողների) և աշխատանքային փորձ չունեցող քաղաքացիները մրցույթը հաղթահարելուց հետո մինչև պաշտոնի նշանակվելը լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում ներգրավվում են եռամսյա ուսումնական դասընթացների նրանց պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից: Ուսումնական դասընթացներ անցնող քաղաքացիները ծառայողներ չեն համարվում, և նրանց հետ կնքվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված ժամկետային (ուսումնական փորձաշրջանի ժամկետով) աշխատանքային պայմանագիր, և վճարվում է տվյալ պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափ: Ուսումնական դասընթացում ներգրավելու, դասընթաց անցնելու կարգը, պայմանները և դասընթացի ավարտից հետո պաշտոնի նշանակման կարգը սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:

10. Փրկարարական ծառայության միջին և կրտսեր խմբի պաշտոններում կարող են նշանակվել նաև սույն օրենքի 29-րդ հոդվածի առաջին մասի պահանջներին համապատասխանող, սակայն դիմելու պահին սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ զորակոչի տարկետման իրավունքից օգտվող և կոչում չունեցող քաղաքացիները: Նման քաղաքացիները մրցույթի արդյունքում պաշտոնի են նշանակվում հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետի սահմանած կարգով և պայմաններով` Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում եռամսյա վերապատրաստում անցնելուց հետո:

Եթե նշված քաղաքացիները մինչև պարտադիր զինվորական ծառայության համար սահմանային տարիքի լրանալը կորցնում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը, ապա պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում ընդհանուր հիմունքներով:

11. (մասն ուժը կորցրել է 07.04.16 ՀՕ-44-Ն)

11.1. Փրկարարական ծառայողների ռոտացիայի կարգը սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը:

12. Փրկարարական ծառայության անցնող քաղաքացու (ծառայողի) և Լիազոր մարմնի միջև կնքվում է 3-12 ամիս կամ 1-5 տարի ժամկետով փրկարարական ծառայության անցնելու մասին պայմանագիր, որն ստորագրում է՝

1) բարձրագույն և գլխավոր խմբերի պաշտոն զբաղեցնող ծառայողների համար՝ Լիազոր մարմնի ղեկավարը.

2) ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոն զբաղեցնող ծառայողների համար՝ Փրկարար ծառայության տնօրենը։

12.1. (մասն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-488-Ն)

13. (մասն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-305-Ն)

14. Պայմանագրի օրինակելի ձևը, կնքելու կարգը սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը:

15. Պայմանագիրը ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրելու օրվանից` սույն հոդվածի 12-րդ մասում նշված, պայմանագիրը ստորագրող պաշտոնատար անձի հրամանով:

16. Պայմանագրի գործողությունը դադարում է`

ա) ծառայողին սույն օրենքով սահմանված կարգով և դեպքերում պաշտոնից ազատելու օրը.

բ) ծառայողին կադրերի ռեզերվից հանելու օրը.

գ) ծառայողի զոհվելու (մահանալու), նրան անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու օրը.

դ) ծառայողի հետ նոր պայմանագիր կնքելու օրը.

ե) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարելու օրը.

զ) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու օրը.

է) դատական կարգով փրկարարական կամ պետական այլ ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկվելու օրը.

ը) օրենքով սահմանված այլ դեպքերում:

(32-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 08.12.11 ՀՕ-305-Ն, լրաց., փոփ. 07.04.16 ՀՕ-44-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-289-Ն, խմբ., լրաց., փոփ. 21.01.20 ՀՕ-19-Ն, փոփ., խմբ. 16.12.22 ՀՕ-488-Ն, խմբ. 21.04.23 ՀՕ-132-Ն)

(16.12.22 ՀՕ-488-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

(21.04.23 ՀՕ-132-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։