Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-03-14-ից մինչև 2024-11-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 16 · ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 111. Նախկինում շնորհված կոչումները

գործել է մինչև 2024-11-12Բացել ARLIS-ում

Հոդված 111. Նախկինում շնորհված կոչումները

1. Սույն օրենքի 110-րդ հոդվածի երկրորդ մասում նշված մարմնի ծառայողներին նախկինում շնորհված հատուկ կոչումները համապատասխանեցվում են սույն օրենքով սահմանված կոչումներին: Սույն օրենքով սահմանված կարգով կոչումներ շնորհելիս նախկինում շնորհված կոչումով ծառայության ժամկետը հաշվի է առնվում: 2. Սույն օրենքի 110-րդ հոդվածի երկրորդ մասում նշված մարմնի կառուցվածքային փոփոխություններից հետո Փրկարար ծառայության քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող անձանց, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, տրվում են քաղաքացիական ծառայողի համար սահմանված համապատասխան դասային աստիճաններ:

(111-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։