Գլուխ 8 · ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ վարձատրությունը, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿԸ, ԱՐՁԱԿՈՒՐԴԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՅԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 40. Ծառայողի վարձատրությունը
Հոդված 40. Ծառայողի վարձատրությունը
(վերնագիրը խմբ. 12.12.13 ՀՕ-166-Ն)
1. Փրկարարական ծառայության յուրաքանչյուր ծառայող ունի ծառայության համար համարժեք վարձատրության իրավունք: 2. Փրկարարական ծառայության ծառայողի վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
(40-րդ հոդվածը խմբ. 12.12.13 ՀՕ-166-Ն, լրաց. 21.01.20 ՀՕ-19-Ն)