Հոդված 38. Ծառայողի պարտականությունները
Հոդված 38. Ծառայողի պարտականությունները
1. «Հանրային ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված հիմնական պարտականություններից բացի, փրկարարական ծառայողի հիմնական պարտականություններն են՝ ա) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-19-Ն) բ) մասնագիտական և ծառայողական պարտականությունների կատարման համար այլ անհրաժեշտ գիտելիքներ ապահովելը.
գ) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-19-Ն)
դ) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-19-Ն)
ե) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-19-Ն)
զ) սահմանված կարգով և ժամկետներում առաջարկություններ, դիմումներ ու բողոքներ քննության առնելը և դրանց ընթացք տալը.
է) պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը, այդ թվում` ծառայությունը դադարեցնելուց հետո.
ը) իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ լրիվ և հավաստի տեղեկատվություն ստանալը.
թ) պահանջել արտակարգ իրավիճակի վայրում գտնվող բոլոր անձանցից` պահպանել անվտանգության կանոնները:
2. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-19-Ն)
(38-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-289-Ն, 21.01.20 ՀՕ-19-Ն, 01.03.23 ՀՕ-91-Ն)