Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-01-01-ից մինչև 2014-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 15 · ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 108. Փրկարար ծառայության տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմը

գործել է մինչև 2014-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 108. Փրկարար ծառայության տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմը

(վերնագիրը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն)

1. Փրկարար ծառայությունում տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմը փրկարարական ծառայող չի համարվում և աշխատանքի է ընդունվում Փրկարար ծառայության ղեկավարի կողմից` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց վարձատրության չափերը սահմանում է կառավարությունը:

(108-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։