Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-01-01-ից մինչև 2014-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 10 · ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ

Հոդված 61. Փրկարարական ծառայությունից ազատելը

գործել է մինչև 2014-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 61. Փրկարարական ծառայությունից ազատելը

1. Ծառայողները փրկարարական ծառայությունից ազատվում են՝ ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման դեպքում. բ) անձնական նախաձեռնությամբ՝ գրավոր զեկուցագրի հիման վրա, այդ թվում՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ.

գ) ծառայության սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ.

դ) հիվանդության պատճառով՝ ծառայությանը ոչ պիտանի լինելու մասին բժշկական հանձնաժողովի որոշման հիման վրա.

ե) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.

զ) կարգապահական խախտումների համար, եթե մեկ տարվա ընթացքում նրա նկատմամբ կիրառվել է կարգապահական երեք տույժ, որոնցից գոնե մեկը սույն օրենքի 58-րդ հոդվածի առաջին մասի «գ», «դ», «ե» կետերով սահմանված տույժերից է, կամ սույն օրենքի 58-րդ հոդվածի առաջին մասին «զ» կետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքում.

է) սույն օրենքի 39-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքում.

ը) նրանց նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում.

թ) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում վեց ամսից ավելի ծառայության չներկայանալու դեպքում (բացառությամբ սույն օրենքի 53-րդ հոդվածի երրորդ մասի) չհաշված հղիության, ծննդաբերության և երեխային խնամելու արձակուրդը.

ժ) Փրկարար ծառայության ուսումնական հաստատության կուրսանտին ուսումնական հաստատությունից ազատելու կապակցությամբ.

ժա) սահմանված կարգով կադրերի ռեզերվից հանվելու դեպքում.

ժբ) ատեստավորման արդյունքով.

ժգ) պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ:

Ծառայողի պարտականությունները համարվում են դադարած նրա մահվան կապակցությամբ:

2. Ծառայողին ծառայությունից ազատում է նրան համապատասխան պաշտոնին նշանակելու իրավունք ունեցող ղեկավարը:

(61-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.12.11 ՀՕ-305-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։