Հոդված 13. Փրկարարական ծառայության պաշտոնների խմբերը
Հոդված 13. Փրկարարական ծառայության պաշտոնների խմբերը
1. Փրկարարական ծառայության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.
ա) փրկարարական ծառայության բարձրագույն պաշտոններ`
- Փրկարար ծառայության ղեկավար,
- Փրկարար ծառայության ղեկավարի տեղակալ,
- կենտրոնական ապարատի վարչության պետ.
բ) փրկարարական ծառայության գլխավոր պաշտոններ`
- կենտրոնական ապարատի առանձին բաժնի պետ,
- կենտրոնական ապարատի վարչության պետի տեղակալ, տարածքային, ներառյալ` Երևան քաղաքի, վարչության պետ, կենտրոնական ապարատի վարչության բաժնի պետ,
- հատուկ փրկարարական ջոկատի հրամանատար, հատուկ հրշեջ ջոկատի հրամանատար.
գ) փրկարարական ծառայության ավագ պաշտոններ`
- տարածքային, ներառյալ` Երևան քաղաքի, վարչության պետի տեղակալ, հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար,
- բաժնի պետ,
- հատուկ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, հատուկ հրշեջ ջոկատի հրամանատարի տեղակալ, հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ,
- լաբորատորիայի պետ.
դ) փրկարարական ծառայության միջին պաշտոններ`
- խմբի պետ, ջոկի հրամանատար,
-ավագ փրկարար.
ե) փրկարարական ծառայության կրտսեր պաշտոն`
-փրկարար:
Փրկարարական ծառայության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր պաշտոններին հավասարեցված, ներառյալ` այլ մարմիններ գործուղված պաշտոնների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(13-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.12.11 ՀՕ-305-Ն)