Հոդված 38. Ծառայողի պարտականությունները
Հոդված 38. Ծառայողի պարտականությունները
1. Ծառայողի պարտականություններն են` ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները կատարելը. բ) մասնագիտական և ծառայողական պարտականությունների կատարման համար այլ անհրաժեշտ գիտելիքներ ապահովելը.
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ և ժամանակին կատարելը.
դ) վերադաս մարմինների և պաշտոնատար անձանց` տրված հրամանները, հանձնարարականները և ընդունած որոշումները սահմանված կարգով կատարելը.
ե) կարգապահական կանոնները պահպանելը.
զ) սահմանված կարգով և ժամկետներում առաջարկություններ, դիմումներ ու բողոքներ քննության առնելը և դրանց ընթացք տալը.
է) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը, այդ թվում` ծառայությունը դադարեցնելուց հետո.
ը) իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ լրիվ և հավաստի տեղեկատվություն ստանալը.
թ) պահանջել արտակարգ իրավիճակի վայրում գտնվող բոլոր անձանցից` պահպանել անվտանգության կանոնները:
2. Ծառայողի համար սույն օրենքով և այլ իրավական ակտերով կարող են սահմանվել այլ պարտականություններ: