Հոդված 7. Փրկարար ծառայության համակարգը, կառուցվածքը և ղեկավարումը
Հոդված 7. Փրկարար ծառայության համակարգը, կառուցվածքը և ղեկավարումը
(վերնագիրը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն)
1. Փրկարար ծառայության համակարգում գործում են կառուցվածքային, առանձնացված, տարածքային և այլ ստորաբաժանումներ:
Փրկարար ծառայության կառուցվածքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
1.1. Փրկարար ծառայության, այդ թվում` փրկարարական ծառայության հաստիքների թվաքանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, բացառությամբ սույն օրենքի 81-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանագրային հիմունքներով ծառայություններ մատուցող և այդ ծառայությունների դիմաց ստացվող միջոցներից ֆինանսավորվող փրկարարական ծառայության հաստիքների թվաքանակի, որը սահմանում է հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը:
2. Փրկարար ծառայության ղեկավարումն իրականացնում է ծառայության ղեկավարը (տնօրենը)` կենտրոնացված և միանձնյա ղեկավարման սկզբունքով:
2.1. Փրկարար ծառայության կառավարումն իրականացնում է հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը, որը սահմանում է Փրկարար ծառայության`
ա) կառուցվածքային, տարածքային և այլ ստորաբաժանումների կառուցվածքը.
բ) հաստիքացուցակը:
(7-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.12.11 ՀՕ-305-Ն)