Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-04-06-ից մինչև 2023-05-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ վարձատրությունը, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿԸ, ԱՐՁԱԿՈՒՐԴԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՅԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 50. Հերթական արձակուրդը

գործել է մինչև 2023-05-01Բացել ARLIS-ում

Հոդված 50. Հերթական արձակուրդը

1. Ծառայողներին յուրաքանչյուր տարի տրվում է հերթական արձակուրդ, որի տևողությունը սահմանվում է`

ա) մինչև 15 օրացուցային տարի ծառայության համար` 30 օր.

բ) 15-25 օրացուցային տարի ծառայության համար` 40 օր.

գ) 25 և ավելի օրացուցային տարի ծառայության համար` 45 օր:

2. Հերթական արձակուրդը տրվում է օրացուցային տարվա ընթացքում` Լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով:

3. Ծառայողի խնդրանքով հերթական արձակուրդը կարող է տրվել մաս-մաս` 15 օրից ոչ պակաս տևողությամբ:

Ծառայող ամուսինների ցանկությամբ նրանց հերթական արձակուրդը տրվում է միաժամանակ:

(50-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն, 16.12.22 ՀՕ-488-Ն)

(16.12.22 ՀՕ-488-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։