Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-05-01-ից մինչև 2024-03-14։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2024-03-14-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 3 · ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ

Հոդված 14. Փրկարարական ծառայության կոչումները

գործել է մինչև 2024-03-14ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 14. Փրկարարական ծառայության կոչումները

1. Փրկարարական ծառայության կոչումները դասակարգվում են հետևյալ խմբերի.

ա) փրկարարական ծառայության բարձրագույն կոչումներ`

- փրկարարական ծառայության գեներալ-լեյտենանտ,

- փրկարարական ծառայության գեներալ-մայոր.

բ) փրկարարական ծառայության գլխավոր կոչում`

- փրկարարական ծառայության գնդապետ.

գ) փրկարարական ծառայության ավագ կոչումներ`

- փրկարարական ծառայության փոխգնդապետ,

- փրկարարական ծառայության մայոր.

դ) փրկարարական ծառայության միջին կոչումներ`

- փրկարարական ծառայության կապիտան,

- փրկարարական ծառայության ավագ լեյտենանտ,

- փրկարարական ծառայության լեյտենանտ.

ե) փրկարարական ծառայության կրտսեր կոչումներ`

- փրկարարական ծառայության ավագ ենթասպա,

- փրկարարական ծառայության ենթասպա,

- փրկարարական ծառայության ավագ,

- փրկարարական ծառայության ավագ սերժանտ,

- փրկարարական ծառայության սերժանտ,

- փրկարարական ծառայության կրտսեր սերժանտ,

- փրկարարական ծառայության շարքային:

2. Փրկարար ծառայության տնօրենին և նրա տեղակալներին շնորհվում են փրկարար ծառայության գեներալ-լեյտենանտ և փրկարար ծառայության գեներալ-մայոր կոչումները:

2.1. Փրկարար ծառայության գեներալ-լեյտենանտ և գեներալ-մայոր կոչումները շնորհում է վարչապետը:

3. Փրկարարական ծառայության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր կոչումները շնորհում է ծառայողին փրկարար ծառայության համապատասխան պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

4. (մասն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-488-Ն)

5. Փրկարարական ծառայության կոչումները շնորհվում են հերթականության կարգով, տվյալ կոչումով ծառայելու ժամկետը լրանալուց հետո` ծառայողի զբաղեցրած պաշտոնին համապատասխան, բացառությամբ սույն օրենքով նախատեսված այլ դեպքերի: Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունների սովորողներին, ասպիրանտներին կոչումներ շնորհվում են ուսումնառության անցնելուց առաջ զբաղեցրած պաշտոնին համապատասխան:

6. Փրկարարական ծառայության կոչումները շնորհվում են անհատական կարգով` ցմահ:

7. Փրկարարական ծառայությունը սույն օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «գ», «դ», «ե» և «ժա» կետերի հիմքով դադարեցրած ծառայողի կոչմանն ավելացվում է «պաշտոնաթող» բառը:

(14-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.12.11 ՀՕ-305-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-289-Ն, խմբ., լրաց. 21.01.20 ՀՕ-19-Ն, խմբ., փոփ. 16.12.22 ՀՕ-488-Ն)

(16.12.22 ՀՕ-488-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։