Հոդված 25. «Լեյտենանտ» փրկարարական կոչում շնորհելը
Հոդված 25. «Լեյտենանտ» փրկարարական կոչում շնորհելը
«Լեյտենանտ» փրկարարական կոչում շնորհվում է`
ա) Լիազոր մարմնի բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտած այն ծառայողներին, որոնք սովորել են փրկարար ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով.
բ) ենթասպաներին` «լեյտենանտ» հաստիքային և ավելի բարձր հաստիքային պաշտոնի փոխադրվելու դեպքում, եթե ստացել են բարձրագույն կրթություն.
գ) փրկարարական ծառայության ընդունված և «լեյտենանտ» ու ավելի բարձր հաստիքային պաշտոնի նշանակված այն քաղաքացիներին, ովքեր ունեն պաշտոնի անձնագրով սահմանված բարձրագույն մասնագիտական կրթություն.
դ) 5 և ավելի տարի ենթասպայական պաշտոնում ծառայած բարձրագույն կրթություն չունեցող, դրական բնութագրվող ենթասպաներին` ծառայությունից ազատվելու դեպքում.
ե) (կետն ուժը կորցրել է 07.04.16 ՀՕ-44-Ն)
զ) փրկարարական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին` բարձրագույն կրթության առկայության դեպքում` միջին խմբի պաշտոնի նշանակվելիս:
(25-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.12.11 ՀՕ-305-Ն, փոփ. 07.04.16 ՀՕ-44-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն, խմբ. 16.12.22 ՀՕ-488-Ն)
(16.12.22 ՀՕ-488-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)