Հոդված 34. Ծառայողի վերապատրաստումը (որակավորումը)
Հոդված 34. Ծառայողի վերապատրաստումը (որակավորումը)
1. Փրկարարական ծառայության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողները հինգ տարին մեկ ենթակա են պարտադիր վերապատրաստման (որակավորման) հանրապետական գործադիր մարմնի կամ օտարերկրյա պետությունների համապատասխան ուսումնական հաստատություններում:
2. Վերապատրաստում (որակավորում) կարող են անցնել նաև փրկարարական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները:
3. Սույն օրենքի 33-րդ հոդվածի տասնչորսերորդ մասի «դ» կետով սահմանված դեպքում ծառայողներն անցնում են եռամսյա վերապատրաստում` հանրապետական գործադիր մարմնի կամ այլ ուսումնական հաստատություններում:
4. Սույն հոդվածով սահմանված վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
5. Վերապատրաստում (որակավորում) անցնելու կարգը սահմանում է կառավարությունը:
(34-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն)