Հոդված 34. Ծառայողի վերապատրաստումը (որակավորումը)
Հոդված 34. Ծառայողի վերապատրաստումը (որակավորումը)
1. Փրկարարական ծառայության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողները տարին մեկ անգամ ենթակա են պարտադիր վերապատրաստման (որակավորման) Լիազոր մարմնի կամ օտարերկրյա պետությունների համապատասխան ուսումնական հաստատություններում:
2. Վերապատրաստում (որակավորում) կարող են անցնել նաև փրկարարական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները:
3. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-19-Ն)
4. Սույն հոդվածով սահմանված վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
5. Վերապատրաստում (որակավորում) անցնելու կարգը սահմանում է կառավարությունը:
(34-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն, 21.01.20 ՀՕ-19-Ն, 16.12.22 ՀՕ-488-Ն, 03.07.25 ՀՕ-241-Ն)
(16.12.22 ՀՕ-488-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)