Հոդված 26. Հերթական փրկարարական կոչում շնորհելը
Հոդված 26. Հերթական փրկարարական կոչում շնորհելը
1. Հերթական փրկարարական կոչում շնորհվում է հաջորդական կարգով, եթե ծառայողի զբաղեցրած հաստիքային պաշտոնը համապատասխանում է շնորհվող փրկարարական կոչմանը:
Հերթական փրկարարական կոչում շնորհվում է նախորդ փրկարարական կոչումը կրելու ժամկետն ավարտվելու օրը:
2. Բարձրագույն ուսումնական հաստատությունների ունկնդիր, ադյունկտ (ասպիրանտ), օրդինատոր և դոկտորանտ ծառայողներին հերթական փրկարարական կոչում, մինչև «գնդապետը» ներառյալ, շնորհվում է նախկին կոչումով ծառայության ժամկետը լրանալու օրը, եթե հերթական փրկարարական կոչումը համապատասխանում է մինչև ուսման ընդունվելն զբաղեցրած հաստիքային պաշտոնով նախատեսված փրկարարական կոչմանը:
Տվյալ փրկարարական կոչումը կրելու ժամկետն անցած ունկնդիրներին, ադյունկտին (ասպիրանտին), օրդինատորին և դոկտորանտին հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը բացառության կարգով կարող է շնորհել մինչև ուսման ընդունվելն զբաղեցրած հաստիքային պաշտոնով նախատեսվածից մեկ աստիճան բարձր փրկարարական կոչում` ուսման առաջադիմության կամ գիտական աշխատանքներին ակտիվ մասնակցության համար:
3. Հերթական կոչումը կարող է շնորհվել վաղաժամկետ` փրկարարական ծառայության կազմակերպման գործում նշանակալի անձնական վաստակ ունեցող և անձնական ներդրման, պաշտոնեական պարտականությունները բարեխիղճ կատարող ծառայողներին, բայց զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված փրկարարական կոչումից ոչ բարձր:
4. Կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում ծառայողին չի շնորհվում փրկարարական կոչում, ինչպես նաև վերը նշված ժամանակահատվածը չի հաշվարկվում փրկարարական կոչումով ծառայության ժամկետում:
5. Փրկարարական ծառայության պաշտոնի նշանակելու ժամանակ հերթական կոչում շնորհելիս հաշվի է առնվում նախկին կոչումով պահեստազորում եղած ժամանակահատվածը: Այս դեպքում հերթական կոչումը շնորհվում է փրկարարական ծառայության համապատասխան պաշտոնում վեց ամիս ծառայելուց հետո:
(26-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.12.11 ՀՕ-305-Ն)