Գլուխ 8 · ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԲԱՎԱՐԱՐՈՒՄԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿԸ, ԱՐՁԱԿՈՒՐԴԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՅԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 44. Ծառայողին ծառայության ստաժի համար տրվող հավելավճարը
Հոդված 44. Ծառայողին ծառայության ստաժի համար տրվող հավելավճարը
1. Ծառայողին ծառայության ստաժի համար սահմանվում է հավելավճար` պաշտոնային դրույքաչափի և կոչման հավելավճարի հանրագումարի նկատմամբ` հետևյալ չափերով.
Ծառայության ստաժը Հավելավճարի չափը` պաշտոնային դրույքաչափի և կոչման հավելավճարի հանրագումարի նկատմամբ
2-5 տարի 5%
5-10 տարի 10%
10-15 տարի 15%
15-20 տարի 20%
20-25 տարի 25%
25 և ավելի տարի 30%
2. Փրկարարական ծառայության ստաժի մեջ հաշվարկվում են նաև ծառայողի զինվորական ծառայության ստաժը, ազգային անվտանգության և ոստիկանության մարմիններում ծառայության ստաժը: