Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-01-01-ից մինչև 2014-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 10 · ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ

Հոդված 64. Ծառայողների կադրերի ռեզերվը

գործել է մինչև 2014-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 64. Ծառայողների կադրերի ռեզերվը

1. Փրկարարական ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 62-րդ հոդվածի առաջին մասի «բ» և «գ» կետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատված ծառայողները: 2. Փրկարարական ծառայության կադրերի ռեզերվում ծառայողի մեկանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է (բացառությամբ սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված դեպքերի), բայց ոչ ավելի, քան համապատասխան խմբի համար սահմանված ծառայության առավելագույն ժամկետի լրանալը: 3. Փրկարարական ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու առաջին չորս ամսվա համար ծառայողին վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված դրամական բավարարում, իսկ վերջին երկու ամսվա համար՝ միայն ունեցած կոչման համար նախատեսված հավելում:

Եթե փրկարարական ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու ընթացքում ծառայողն անձնական նախաձեռնությամբ ազատվել է ծառայությունից, ապա սույն մասի առաջին պարբերությունում նշված ստաժի հաշվարկը և վճարումն իրականացվում են կադրերի ռեզերվում փաստացի գտնվելու ժամանակաշրջանին համապատասխան:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորված, անհայտ կորած, գերի ընկած ծառայողները գրանցվում են փրկարարական ծառայության կադրերի ռեզերվում մինչև 3 տարի ժամկետով: Նշված ծառայողների դրամական բավարարումն իրականացվում է կառավարության սահմանած կարգով:

5. Սույն օրենքի հիման վրա փրկարարական ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու և ռեզերվից հանելու կարգը սահմանում է կառավարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։