Հոդված 48. Հանձնաժողովի գործունեության հրապարակայնությունը
Հոդված 48. Հանձնաժողովի գործունեության հրապարակայնությունը
1. Հանձնաժողովն ապահովում է իր գործունեության հրապարակայնությունը և թափանցիկությունը զանգվածային լրատվամիջոցների, պաշտոնական ինտերնետային կայքի և այլ միջոցներով:
1.1.
2. Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի` մինչև մայիսի 1-ը, հրապարակում է նախորդ տարվա իր գործունեության վերաբերյալ հաշվետվությունը, որն առնվազն համառոտ տեղեկատվություն է պարունակում Հանձնաժողովի գործունեության, ապրանքային շուկաների վերլուծության, տնտեսական մրցակցության պաշտպանության և վերահսկման ուղղությամբ իրականացված միջոցառումների, մրցակցային իրավիճակի բարելավմանն ուղղված առաջարկների իրականացման ընթացքի և իր գործունեության ֆինանսական հաշվետվության վերաբերյալ:
3. Հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության վերաբերյալ հաշվետվությունը հաստատվում է Հանձնաժողովի որոշմամբ:
(հոդվածը 04.12.24 ՀՕ-485-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը)